Foto

Ֆիլիպիններում մոլեգնում է «Ուսագի» թայֆունը

«Ուսագի» թայֆունը հասել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափ: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը:

Թայֆունը ֆիլիպինյան արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի Կագայանի նահանգ է հասել ցերեկը։ Թայֆունի գոտում քամու առավելագույն արագությունը կազմել է 49 մ/վ։ Քամու պոռթկումները հասել են 66 մ/վ-ի։

Օդերևութաբանները նախազգուշացնում են տեղատարափների և սողանքների մասին։ Ափամերձ շրջաններում փոթորկալից ալիքների բարձրությունը կարող է հասնել երեք մետրի։

Նախօրյակին իշխանությունները տարհանել են ավելի քան 20,000 բնակչի։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ թայֆունը կշարունակի շարժվել հյուսիսարևմտյան ուղղությամբ, այնուհետև՝ դեպի Թայվան։

Վերջին երեք շաբաթվա ընթացքում «Ուսագի»-ն Ֆիլիպիններում մոլեգնող արդեն հինգերորդ թայֆունն է։ 

Այս շաբաթվա սկզբին Ֆիլիպիններին հարվածել էր «Տորաջի» թայֆունը: