Foto

Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը։ Այդ մասին «Հրապարակ»-ին ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հրապարակ»-ը օրերս գրել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին կփոխարինի Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը   2022-ին երթ անող զոհվածների ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։

Որպեսզի ապացուցի, որ ինքը ծնողներին «փնթի «չի ասել, դիմել էր դատարան` ընդդեմ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի, սակայն դատարան եկած ծնողները ցուցմունք էին տվել, որ նման բան ասել է, և դատարանը մերժել էր նրա հայցը:

Նոր թաղապետի մի քանի թեկնածուներ էին քննարկվել, սակայն   կանգ են առել Սերոբ Սարգսյանի վրա՝ որպես ՔՊ-ի հավատարիմ կամակատարի։  

Փաստորեն, իշխանությանը չի հետաքրքրում ո՛չ անձի բարոյական նկարագիրը, ո՛չ մարդկային որակները, կարևորն այն է, որ լավ ծառայի ՔՊ-ին։