Foto

Թուրքիան խզում է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ․ Էրդողան

Թուրքիան խզում է առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան դադարեցրել է առևտուրն ու կապերը Իսրայելի հետ, այս հարցը փակված է, մենք կաջակցենք Պաղեստինին նրա արդար պայքարում մինչև վերջ»,- նշել է նա։

Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը տարբեր քայլեր կձեռնարկի տարածաշրջանի նկատմամբ։

Նա նաև երկրներին դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին։