Կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ Արզբեկ Կոժոշևի հանդիպումը ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության Գործադիր կոմիտեի նախագահ Գենադի Բեսոնովի հետ:
Քննարկվել են եվրասիական տարածքում տրանսպորտի ոլորտում փոխգործակցության արդիական հարցեր՝ ԵՏՀ-ի և ԱՊՀ-ի միջև 2025 թվականին ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում: ️ ️
Առանցքային ուշադրություն է դարձվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման և փոխադրումների ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի ներդաշնակեցման ուղղությամբ համատեղ աշխատանքին:
Կողմերը քննարկել են նաև Եվրասիայում արդյունավետ տրանսպորտային համակարգի ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման հարցը:









