Վանաձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող խաչքարի մոտ հավաքվել էին պատմահայրենասիրական, վետերանների խորհրդի, «Ռոսիա» և «Ռուսաստանի» բարեկամներ ՀԿ-ների ներկայացուցիչներ, Լոռու մարզի Ռուսական տան ղեկավար Վախթանգ Մելիքսեթյանը, ինչպես նաև քաղաքի այլ ակտիվիստներ: Հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։
Արարողության մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին:









