Foto

Ռուս դիվանագետները Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ այլ քաղաքներում

Ռուս դիվանագետներն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Հայաստանի այլ քաղաքներում։ Հայտնում են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունից։ 

Գլխավոր հյուպատոս Տիտովը Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի ղեկավարության և այլ ռուս դիվանագետների հետ միասին այցելել է Ջաջուռ գյուղի մոտ գտնվող Հերհերի կիրճում գտնվող հուշահամալիր։

Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են նաև Սյունիքում. գլխավոր հյուպատոսության բացման համար Կապանում գտնվող ՌԴ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Բաղաբուրջի հուշահամալիրում։