Փետրվարի 24-ին Արամ Ղազարյանն այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին, ծառայության կազմակերպման ընթացքին։
Ծառայության տնօրենին են ներկայացվել ահազանգերի արձագանքման ժամանակագրութունը, դեպքերին արձագանքելու մարտավարությունն ու դեպք-պատահարների ժամանակ օգտագործվող տեխնիկան, հատուկ և օժանդակ գույք-սարքավորումները։
Փրկարար ծառայության տնօրենը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Նա հանձնարարել է Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին համահունչ՝ առավել բարձր պատասխանատվությամբ շարունակել ծառայության առջև դրված խնդիրների իրականացնումը:
Փրկարար ծառայության տնօրենը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաև փետրվարի 25-ին Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Խոսելով ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման մասին՝ նա ընդգծել է տարբեր ձևաչափերով վերապատրաստումների անհրաժեշտությունը։
Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել բաժինների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։
Արամ Ղազարյանն այցելել է նաև մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել շենքային պայմաններին, օպերատիվ արձագանքման կազմակերպվածությանն ու մարտավարությանը։
Անդրադառնալով տեխնիկական միջոցների արդիականացմանն ու վերազինմանը, Փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ ՆԳ նախարարության կողմից Կոտայքի և Արագածոտնի մարզերի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին հատկացված հրշեջ-փրկարարական և կենցաղային կանչեր սպասարկելու համար նախատեսված չորս տրանսպորտային միջոցները կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքային այցերի ընթացքում Փրկարար ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ։









