Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է երկրի մի քանի տարածաշրջաններում անբարենպաստ եղանակի մասին՝ տեղատարափ անձրևների պատճառով։
Ինչպես ասված է օդերևութաբանական ծառայության կայքում, թագավորության հարավում և արևելքում անձրևների պատճառով տագնապի մակարդակը բարձրացվել է առավելագույն մակարդակի։ Մալագա նահանգում մոտ 3 հազար մարդ է տարհանվել։