Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ Թուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել:Այս մասին թուրք նախարարը նշել է tvnet հեռուստաալիքի հետ զրույցում:
«Թուրքիային առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր երկիր, սա անցումային գործընթաց է»,-ասել է նա։
Բոլատը նշել է, որ ասոցիացիային միանալը նշանակալի օգուտներ կբերի Թուրքիային, քանի որ թույլ կտա համագործակցել բոլոր կարևորագույն գլոբալ հարթակների հետ:
Ինչպես նոյեմբերի սկզբին նշել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ողջունում է Թուրքիայի շահագրգռվածությունը BRICS-ի հետ մերձեցման հարցում, սակայն ասոցիացիայի աշխատանքներին Անկարայի մասնակցության պարամետրերի վերաբերյալ որոշումը, ի թիվս այլ բաների, կկայացվի նրա անդամների կոնսենսուսի հիման վրա։
Աղբյուրը՝ 168.am