Իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ, իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Ըստ այդմ՝ կան ձերբակալվածներ։
Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»։