Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովը և այլ պաշտոնյաներ։
Նշենք, որ COP29-ին Իրանը ներկայացնում է փոխնախագահ Շինա Անսարին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ըստ իրանական ԶԼՄ-ների, հավանաբար չի մասնակցի իսրայելական պատվիրակության պատճառով։