Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան քաղաքում ահաբեկչական հարձակման ժամանակ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինված «Բասիջ» ստորաբաժանման հինգ անդամներ, հայտնում է İRNA-ն՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։
Այս պահին հարձակվողների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Բացի այդ, նոյեմբերի 8-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մայոր Սաիդ Փարվիննեժադը գլխից վիրավորվել է Սիստան և Բելուջեստան նահանգի Ռասաքա նահանգի Ֆիրուզաբադ շրջանում «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման ահաբեկիչների հետ բախումների ժամանակ և մահացել նոյեմբերի 10-ին։
Աղբյուր ՝ Past.am