Foto

Զելենսկու և Թրամփի երկխոսությունն արդեն հաստատված է, պատրաստվում ենք հանդիպմանը․ Ուկրաինայի արտգործնախարար

Զելենսկու և Թրամփի երկխոսությունն արդեն հաստատված է,  հանդիպում է նախապատրաստվում։ Այս մասին հայտարարել է  Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

«Նրանց հեռախոսազանգը Թրամփի հաղթանակից անմիջապես հետո ուղղակիորեն վկայում է արդեն գոյություն ունեցող շփման մասին», - ասել է նա: