Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ քաղաքային տրանսպորտը հունվարի 1-ից թանկանալու է։ Մենք նաև իրազեկում ենք երևանցիներին։ Այս պահին Շենգավիթում ենք։ Ստորագրահավաք ենք անում, որպեսզի մեր նախագիծը մտնի ավագանու նիստ։ Տրանսպորտի գինը չի կարող լինել ավելին, քան 100 դրամը»։