Foto

Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են

Ավարտին մոտեցավ 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3 միավոր:

5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին: