Նոյեմբերի 9-ին, ժամը 15:44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի բաց է: