Հայաստանի ազգային հավաքականը կնախապատրաստվի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ առաջիկա հանդիպումներին ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար մարզչական շտաբը հրավիրվել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ-«Նոա»
Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան-«Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան-«Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր-«Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան-«Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան-«Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան-«Նոա»
Հովհաննես Համբարձումյան-«Նոա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան-«Սլովան» (Սլովակիա)
Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու-«Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս-«Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան-«Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան-«Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արթուր Միրանյան-«Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան-«Ֆարուլ» (Ռումինիա)
Սոլոմոն Իմե Ուդո — «Փյունիկ»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Կարեն Մուրադյան-«Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան-«Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան-«Արարատ-Արմենիա»
Սարգիս Ադամյանը ևս հրավիրվել էր հավաքական, սակայն չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Ստյոպա Մկրտչյանը նոր է ապաքինվել վնասվածքից և դեռևս վերականգնման փուլում է:
Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքը կսկսի նոյեմբերի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանում կընդունի Ֆարերյան կղզիների ընտրանուն, իսկ նոյեմբերի 17-ին կյուրընկալվի Լատվիայի հավաքականին: