Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները և Մայա Սանդուի հաղթանակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 3-ին Մոլդովայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն էր: Սանդուի մրցակիցն էր ընդդիմադիր, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն: