Foto

Վլադիմիրում ծնողները երեխաների հետ նետվել են այրվող բնակարանից

Ընտանիքը նետվել է Ստրունինո քաղաքի Թաղամաս փողոցի բնակարանի պատշգամբից: Ծնողները ստիպված են եղել սկզբում նետել երեխաներին, իսկ հետո իրենք են նետվել պատշգամբից:

Նրանց ներքևում «դիմավորել» են ձգված սավանով: Տեղի բնակիչներից մեկը ընտանիքին փրկելու գործընթացը նկարահանել է հեռախոսի տեսախցիկով: Նետվելու հետևանքով  ընտանիքի հայրը վնասվածք է ստացել, նրան հոսպիտալացրել են:

Հրդեհն արդեն մեկուսացվել է: Այրվող տան կրակը կարողացել են մարել մոտ 20 րոպեում: Նախնական տվյալների համաձայն, կրակը բռնկվել է 4-րդ հարկի բնակարանում: Փորձագետները չեն բացառում, որ միջադեպի մեղավորը կինն է, որը խոհանոցում ճաշ պատրաստելիս է եղել:

Vesti.am