Foto

Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ու ոլորտի կառավարման վերաբերյալ

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով: Վարչապետը պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ»: