Foto

Լարված իրավիճակ՝ դատախազության մոտ. ոստիկանները խլեցին Փաշինյանի խրտվիլակը, հրմշտոց սկսվեց

Գլխավոր դատախազության դիմաց, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման աջակիցները, իրավիճակն ինչ-որ պահի լարվեց:

Ակցիայի մասնակիցները փորձում էին այրել Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս:

Բողոքող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց սկսվեց: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց խլել Փաշինյանի խրտվիլակը:

Ներկաները վանկարկում են «ամոթ, դավաճաններ»:

Ցուցարարներն իրենց հետ բերել էին մետաղադրամներ, որոնց մի կողմում Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ Իլհամ Ալիեւինը:

Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժումը պահանջում է երկու քրեական գործ հարուցել, մեկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մյուսը` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման դեմ։