Ֆուտբոլի Ռումինիայի առաջնության 12-րդ տուրում Գեորգե Հաջիի գլխավորած «Ֆարուլն» ընդունել է Բուխարեստի «Դինամոյին»։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
«Ֆարուլից» 71-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը՝ հավասարեցնելով հաշիվը։ Նա անցկացրել է ամբողջ հանդիպումը։
Նարեկ Գրիգորյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման, խփել է 3 գոլ: «Ֆարուլը» վաստակել է 13 միավոր եւ 12-րդ տեղում է։ «Դինամոն» երրորդն է՝ 18 միավոր։