Foto

Թուրքիան եւ Հունգարիան ԱՄՆ-ից թույլտվություն են ստացել վճարել ՌԴ-ին պատժամիջոցների տակ հայտնված «Գազպրոմբանկի» միջոցով

Թուրքիան եւ Հունգարիան ուրբաթ հայտնել են, որ թույլտվություն են ստացել վճարել ՌԴ-ին պատժամիջոցների տակ հայտնված «Գազպրոմբանկի» միջոցով։ Այդ բացառությունը վերացնում է հիմնական խոչընդոտը Մոսկվայի հետ գազի առեւտրի համար, գրել է Reuters-ը։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Reuters գործակալությանը հայտնել է, որ պատժամիջոցների չեղարկում չի հաջորդել։

Ռուսաստանը Թուրքիա գազի հիմնական մատակարարն է եւ ապահովում է 50 տոկոս ներմուծումը խողովակաշարով, մոտ 21,1 մլրդ խորանարդ մետր անցած տարի։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հինգշաբթի հայտնել է, որ Միացյալ Նահանգները նաեւ իր երկիրն է ազատել գազի դիմաց վճարելուց։

Սլովակիան եւս փորձում է ստանալ պարզաբանումներ ռուսական գազի վճարման այլընտրանքային միջոցների հարցոմ այն բանից հետո, երբ նոյեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ է մտցրել ռուսական պետական վարկատուի դեմ։ Սլովակիայի գլխավոր գազային ընկերությունը՝ պետական SPP-ն, հայտնել է որ ծանուցում չի ստացել պատժամիջոցների չեղարկման մասին, տեղեկացրել է Reuters-ը։

Ավելի վաղ Ռուսաստանը տեղեկացրել էր, որ խորհրդակցում է Թուրքիայի հետ իրավիճակի կարգավորման վերաբերյալ՝ կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ «Գազպրոմբանկի» դեմ, որի միջոցով են կատարվում վճարումները ռուսական էներգակիրների համար։

Թուրքական լրատվամիջոցները գրել են, որ Անկարան Վաշինգտոնի հետ շփումներում բարձրացրել է հարցն այն մասին, որպեսզի իր համար բացառություն արվի «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցների շրջանակում։