Foto

Երրորդ երկրները պետք է անաչառ խրախուսեն խաղաղության գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. Ֆիդան

Գերմանացի գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ բանակցություններում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, խոսելով Հարավային Կովկասի իրավիճակի մասին, հայտնել է, որ «երրորդ կողմերը պետք է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը խրախուսեն արդար եւ անաչառ», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։

Ֆիդանը, նշել է աղբյուրը, ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «օգտագործվել է պատմական հնարավորությունը խաղաղության գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաջող ավարտելու համար»։

«Երրորդ երկրները պետք է խրախուսեն այդ գործընթացն արդար եւ անաչառ», ասել է նա։

Ֆիդանը խոսել է նաեւ Ուկրաինայում հակամարտության մասին։

«Նախարարը հանդիպմանը հայտնել է, որ Թուրքիան աջակցում է բանակցային գործընթացին ռուս-ուկրաինական պատերազմը շուտափույթ ավարտելու վերաբերյալ»,- ասել է աղբյուրը։

Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Գազայի հատվածում եւ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում։

«Ֆիդանը նշել է, որ Գազայում Իսրայելի կողմից կատարվող ցեղասպանությունը պետք է կանգնեցվի։ Միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ հումանիտար օգնության անխափան առաքման համար»,- տեղեկացրել է գերատեսչության ներայացուցիչը։