Foto

«Ռոսկոմնադզորը» պարտավորեցրել է WhatsApp մեսենջերին պահպանել օգտատերերի տեսանյութերը եւ գրառումները

WhatsApp մեսենջերը մտցվել է ինտերնետ ցանցում ինֆորմացիայի տարածման կազմակերպիչների ցուցակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Ռոսկոմնադզորի» աղբյուրին։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկացվել էր, որ WhatsApp-ը ՌԴ-ում մտցվել է ինֆորմացիայի տարածման կազմակերիչների ցուցակում։

«Այո, WhatsApp-ը հարկադրաբար մտցրել են այդ ցուցակում»,- տեղեկացրել են գերատեսչությունում՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին։

Գերատեսչությունում նշել են, որ «դե-ֆակտո ինֆորմացիայի տարածման կազմակերպիչ հանդիսացող սերվիսները դե-յուրե ճանաչվում են այդպիսին եւ ներառվում այդ ցուցակում ՌԴ տարածքում»։

«Ինֆորմացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինֆորմացիայի պաշտպանության մասին» դաշնային օրենքի համաձայն՝ ինտերնետում ինֆորմացիայի տարածման կազմակերպիչը պարտավոր է ՌԴ տարածքում պահպանել օգտատերերի տվյալները ընդունման, փոխանցման, առաքման եւ/կամ ձայնային ինֆորմացիայի մշակման, գրավոր տեքստի, պատկերների, ձայնի, տեսանյութերի կամ այլ էլեկտրոնային հաղորդումների փաստերի մասին, ինչպես նաեւ ինֆորմացիան այդ օգտատերերի մասին մեկ տարվա ընթացքում՝ այդ գործողությունների ավարտից հետո։ Բացի այդ, մինչեւ վեց ամիս պետք է պահպանվեն ինտերնետ-օգտատերերի հաղորդագրությունները եւս։