Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Պեկինում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։
Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 32-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիին։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։