Foto

Ինքն իրեն ավելի կոնֆորտ զոնայում է զգում թուրքական՝ հայ ժողովրդի թշնամի, միջավայրում․ փորձագետ

Երեկ «Թուրքական տանը» տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ըստ պաշտոնեական հաղորդագրության՝ ի թիվս այլ հարցերի Փաշինյանը Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առկա իրավիճակի մասին։ Հանդիպման ավարտին էլ Էրդողանը նրան նվիրել է իր գիրքը։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Ադրբեջանի և Թուրքիայի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանին։

-          Պարո՛ն Դավթյան, արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Էրդողանը Փաշինյանից պիտի տեղեկանար։ Էրդողանի համար այդքա՞ն կարևոր է ՀՀ վարչապետի կարծիքը։

-           Այստեղ կարևոր է թե ո՞վ է Նիկոլ Փաշինյանն առհասարակ և ի՞նչ է իրենից ներկայացնում։ Դատելով  կառավարության գործողություններից՝ կարող ենք հստակ ասել, որ իր կողմից բոլոր որոշումները կայացվել են թելադրված այլ անձանց կողմից։ Մասնավորապես՝ Ադրբեջանը 44 օրյա պատերազմից հետո հաղթող դիրքերից է սկսել խոսել և, բնականաբար, Փաշինյանն էլ, որպես կապիտուլացված անձ, ուղղակիորեն աներկբա դրանք կատարում է՝ ՀՀ սուրվերեն տարածքի օկուպացիա և դրանից բխող այլ հետևանքներ։ Կարծում եմ, ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ներկայացրել ինչ-որ բաներ, այլ եղել է «отчет» տալու պրոցես։ Ինքը, որպես ղեկավար, իրենց ոչինչ չի ներկայացնում, իր կողմից վարած քաղաքականություն չի իրականացնում՝ սեփական ժողովրդի և ազգային  շահերը սպասարկելու ուղղությամբ։ Ֆիկտիվ պաշտոն է զբաղեցնում։

-          Թուրքիայի տանը հանդիպելը որքանո՞վ է համաչափ, դիվանագիտության տեսանկյունից արդյո՞ք սա ճնշում չէ։

-          Հաշվի առնելով Թուրքիայի դիվանգիտությունը և պատմությունը՝ իրենց կողմից իրականացված ցանկացած քայլ արվում է մտածված՝ իր մեջ ունենալով պատմություն և ազդակներ՝ ցույց տալու իրենց գերիշխող դիրքը։ Բնականաբար նման հանդիպումները պետք է լինեն ավելի պաշտոնական ֆորմատի: Հատկապես պետք է հաշվի առնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև  կա դարավոր թշնամանք և քաղաքական անհամաձայնություններ։ Սա հաշվի առնելով պետք է հանդիպումը կայանար ավելի նետրալ միջավայրում։ Թուրքիան Փաշինյնաին նվաստացնող քայլով ցույց է տալիս թե ինչ վիճակում է գտնվում այսօր Հայաստանը, իսկ դա պայմանավորված է այսօրվա իշխանության ոչ հայկական գործունությամբ։

-          Այս նվաստացուցիչ կերրպարին ՀՀ վարչապետը համաձայնե՞լ է, որպիսի կարողանա Էրդողանին համոզել, որ «խաղաղության պայմանգիր» կնքվի իր առաջարակած չհամաձայնեցված կետերի հանված տարբերակով։

-          Ինքն առհասարակ ոչինչ առաջարկել չի կարող։ Այս իրավիճակը հրաշալի բնութագրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե բանակցությունների կողմ է, այլ՝ բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը 2022թ-ին պայմանագրի  հինգ կետ առաջարկեց և ՀՀ-ից ուղարկած մնացյալ բոլոր առաջարկների մասով ակնհայտ ցույց է տալիս, որ հետքրքրված չէ, ինչպես նաև Ալիևը հայտարարեց, որ իրենց կողմից արված առաջարկներն են բանակցությունների հիմքում։ Հետևաբար, ինքն ինչ էլ ասում է՝ դա անում է քաղաքական PR-ի համար, որն ակնհայտ մանիպուլացիա է։

-          ՆԻկոլ Փաշինյանը լայն ժպիտով ընդունեց Էրդողանի գիրքը։ Ի՞նչ սիմվոլիկա եք տեսնում։

-          Հոգեբան չեմ, բայց այդ ակնհայտ ոգևորվածությունը կարող է լինել մեկ բանի պատճառ՝ ինքն իրեն ավելի կոնֆորտ զոնայում է զգում թուրքական՝ հայ ժողովրդի թշնամի, միջավայրում։ Այստեղ ավելի ապացուցելի է դառնում այն փաստը, որ Փաշինյնաը սպասարկում է թուրքական շահը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան