Նախորդ օրվանից քննարկվում է, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Նյու Յորք՝
մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, այն դեպքում, երբ պաշտոնական աղբյուրներով
պարզ է դարձել, որ վեհաժողովում Փաշինյանի ելույթը նախատեսված չէ: ՄԱԿ-ի Վեհաժողովում,
ըստ որոշ տեղեկությունների, ելույթ է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Առաջին միջազգային հանդիպումը չէ, որ
Փաշինյանը Միրզոյանին է գործուղում և հանգիստ է։ Բնականաբար՝ ելույթը կետ առ կետ համաձայնեցվում
է Փաշինյանի հետ, ինչպես նաև այն կոռույցների, որտեղ պետք է ելույթ ունենա։
Փաշինյանի՝ Նյու Յորք շտապ այցի հիմնական պատճառներից մեկը Փաշինյանի հանդիպումն
է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ նույն Փաշինյանի՝ Մոսկվա (հանդիպում
Պուտինի հետ) և Կազան (ԲՐԻԿՍ գագաթնաժողով) այցի նախաշեմին՝ առաջիկա երկու շաբաթվա
ընթացքում ։
Բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ վարչապետը, որոշակի պրտավորություններ ունի Արևմուտքի առջև և պետք է դրանց շուրջ քննարկումներ լինեն՝ միչև Մոսկվա այցելելը։
Արևմուտքը պետք է վստահ լինի, որ Մոսկվա այցը չի կարող լուրջ փոփոխությունների պատճառ
դառնալ։ Բայցի այդ, Փաշինյանը վերջին մի քանի ելույթներում բացահայտ հակառուսականություն
չի դրևորում, ուստի Արևմուտքին հետաքրքիր են պատճառները։
Այսօր էլ տարբեր միջազգային ԶԼ միջոցները հայտեցին, որ հնարավոր է Նյու Յորքում հանդիպեն Փաշինյանն ու Էրդողանը։ Եթե իրապես հանդիպելու
են, ապա այն պետք է արդեն համաձայնեցված լիներ, ինչի մասին ՀՀ կառավարության լրատվական
ծառայությունը պարզապես լռում է։ Թե ինչերի են բերել այս ոչ թափանցիկ աշխատելաոճն և
թաքուն հանդիպումներն այս կամ այլ պաշտոնյաների հետ, տեսանելի է բոլորին։
Այս հնարավոր հանդիպումից առաջ, Էրդողանը կրկին խոսել է հայ-թուրքական
հարաբերություններից և կրկնել տարիներ առաջ հնչեցրած՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու
միտքը։
Թեև Փաշինյան-Էրդողան հանդիպման օրակարգի մասին ոչ մի տեղեկություն չկա, սակայն
միևնույն է, հետաքրքիր է, թե ի՞նչ կարող են քննարկել երկու երկրները, երբ հայ-թուրաքական
հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան հստակ նախապայմաններ է առաջ քաշում՝
ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները։ Այդ թվում՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, որը ենթադրում
է մոռանալ Արցախի, ապա նաև Հայոց ցեղասպանության մասին։ ՀՀ վարչապետը ո՞ր պայմանն է
պատրաստ քննարկել Էրդողանի հետ և ինչի՞ դիմաց: Իսկ ՀՀ հպարտ քաղաքացին այս մասին կիմանա միայն որոշում կայացնելուց հետո՝ այն էլ թուրքական կամ ադրբեջանական մամուլից։ Դե՝ ինչ
պետք է, այն էլ բանակցում են։









