Foto

Այսօր կարելի է ասել, որ մեր հաղթանակի ծրագիրն արդեն լիովին պատրաստ է․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թելեգրամյան իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի խաղաղության ծրագրի լիակատար պատրաստակամության մասին։

«Այսօր կարելի է ասել, որ մեր հաղթանակի ծրագիրն արդեն լիովին պատրաստ է։

Որոշվել են պլանի բոլոր կետերը, բոլոր առանցքային շեշտադրումները, անհրաժեշտ լրացումներն ու մանրամասները»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ այժմ Կիևի համար ամենակարևորը այս ծրագրի իրականացումն է։