Foto

Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի 18-ին «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների վերաբերյալ1

«Դժվարանում եմ ասել, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը։ Օրինակ, ես հնարավորություն չունեմ նրան հարցնելու այս մասին։ Նա ինձ 2022 թվականին արգելել է մուտք գործել Հայաստան՝ Ադրբեջանի օրինակով, որն ինձ արգելել էր մուտքը 2011 թվականին։

Իսկ ինչ վերաբերում է իր իրական տրամադրություններին, իր հայացքներին, ասենք, նա վարչապետ դառնալուց հետո հանկարծ բացահայտեց, որ ՀԱՊԿ-ին վստահել չի կարելի։ Բայց դեռ վարչապետ դառնալուց առաջ նա, որպես լրագրող, դեռևս ոչ քաղաքական գործիչ, ամենուր, լինելով մարգինալ ֆիգուր հայ հասարակության մեջ, պնդում էր, որ պետք է դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Գյումրու բազան պետք է ապամոնտաժել. այս թեման դեռ չի հնչել, բայց որոշ ժամանակ անց հաստատ կհնչի։ Նա պահանջել է, որ պետք է կենտրոնանալ դեպի Եվրոպա։ Սա նրա քաղաքական դիրքորոշումն է, և նա հետևողական է այս հարցում»,- ասել է նա։ 

 

Աղբյուր` Panorama.am