Foto

Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան

Վաղը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վճիռ է կայացնելու: Վճռորոշ օրվան նախընթաց բացահայտ ու վայրենի քաղաքական հետապնդման ենթարկվող Հրայր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում խնդրանք է հղել առ Բարձրյալը:

«Ու վերջում. մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին: Ես խնդրանք ունեմ Աստծուց.

Տեր իմ, օգնիր ինձ հաղթահարել այս փորձությունը ևս։ Օժտիր ինձ համբերատարությամբ ու խոնարհությամբ։ Խափանիր իմ երկրում բուն դրած բոլոր չար հոգիների սատանայական որոգայթները:

Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին»: