Կառավարության առաջարկած օրենքի նոր
նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, մշակութային հաստատություններն «ազգային» բառի
փոխարեն իրենց անվան մեջ կկրեն «պետական» բառը:
«Մշակութային օրենսդրության հիմունքների
մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի
նիստում ներկայացրել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Արժեւորելով պետությունը, պետականությունը
և պետական
արժեքները՝ մենք առաջարկում ենք, որ օրենքում «ազգային» բառը փոխարինվի «պետական» բառով:
Հիմնարկությունները՝ թատրոնները, դահլիճները, որոնք մինչև այս կրում էին «ազգային»
բառը, կկրեն «պետական» բառը։ Անհրաժեշտություն
է առաջացել ավելի արժևորել «պետություն», «պետական» և «պետականություն» բառերը», նշել
է փոխնախարարը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ընդգծել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը,
որ պետությունը բարձրագույն արժեք է՝ մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը
պետք է կարգաբերենք պետության համեմատ: Օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում»:
Օրինակ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կվերանվանվի Գ․ Սունդուկյանի
անվան պետական ակադեմիական թատրոն, Օպերայի և բալետի պետական թատրոն, Պետական պատկերասրահ
և այլն։ Էականն այն է, որ մշակութային այս հաստատությունները հենց ազգայինն արտացոլելու
խնդիր ունեն և տարիներ շարունակ հենց դա են արել։ Դեռ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը
Բազմաբերդ գյուղում, հստակ հարց բարձարցրեց և առաջարկեց ընտրել պետության և հայրենիքի
միջև, ապա ինքն էլ պատասխանեց, որ ինքն ընտրում է պետությունը։ Իր ընտրազանգվածին համոզեց,
որ իրենք ժողովուրդ են, ոչ թե՝ ազգ, հետևաբար իրենք ունեն Հայաստան պետության պատմություն
և ոչ թե հայոց պատություն, որը պատմում է մեր ազգի մասին, նրա հերոսական ու ազգային
արժեքների մասին։
Զարմանալի չէ, որ պետության և հայրենիքի մեջ ընտրվեց պետությունը, Հայաստանի և
հայոցի մեջ՝ Հայաստանը, իսկ ազգայինն ուղղակի ոչնչացվում է։ Փոքր պետությունները միշտ
էլ գոյատևել են իրենց ազգային առանձնահատկությունների և ավանդույթների շնորհիվ։
Ավանդույթներն ամեն կերպ օր օրի բնաջնջում է Փաշինյանի կինն իր պահվածքով՝ սկսած
հագնվելու ընդունված նորմերից միչև հայկական ազգային հյուրասիրություն։ Եռաբլուր այցելելիս
և եկեղեցի մտնելիս, հոգևորականի հետ հանդիպելիս՝ հայ կայանք միշտ էլ ավելի զուսպ հագուստ
են կրել և դեռ շատերը դա անում են։ Զոհվածի հարազատին ուրախ ֆուրշետային կամ հարսանիքի երաժշտությամբ չեն ընդունում, սևազգեստ մորն այցելելիս՝ լայն ժպիտով չեն գնում։
Պատերազմում մարտնչողն ընտանիքի տղամարդն է, իսկ կանայք զենք են վերցնում միայն նրա մահից հետո և այլն։ Սրանք հայկական ավանդույթների մի փոքր մասն են միայն, որը հետևողականորեն
ոչնչացվում է։ Շատերն էին փորձում հասկանալ Փաշինյանի կնոջ այդօրինակ պահվածքի բացատրությունը,
ահա թե ինչ է թաքնված այնտեղ։
Իսկ իշխանությունը պարզապես բնաջնջում է ազգային ամեն ինչ։ Այն ատում
է ազգային տոները և իր համար, օրինակ, Քաղաքացու օր է հնարում։ Փաշինյանը ժամանակ ունի
հեծանիվ վարելու, գյուղերում ինչ-որ հացկերույթների մասնակցելու և այլն, սակյան նրան
որևէ մեկը չի տեսել ամեն կիրակի առավոտյան պատարագի մասնակցելիս, բանակի օրը շուրջպար
բռնելիս, իր հպարտ քաղաքացիների հետ տոնի կամ շքերթի մասնակցելիս, դե իսկ մայիսի
9-ին, Առաջին հանրապետության հռչակման օրը, պարզապես զբաղված են, երկրում չեն կամ պարտադիր
ինչ-որ միջոցառման մեկ ժամով մասնացում են և
վերջ։
Կարևորն այն է, որ գոնե հիմա հայ մտավորականը խոսի, ձայն բարձրացնի և պարզապես կտրի այն ձեռքը, ով ևս մեկ անգամ հային կտրում է իր արմատներից։ Այս նախագիծը մեկ նախադասությամբ կարելի էր բնորոշել այսպես. ի՞նչ կանեի ես, եթե լինելի թշնամի պետության ղեկավար։









