Foto

ԱՄՆ-ում բքի հետևանքով շուրջ 34 մարդ է մահացել

ԱՄՆ-ում բքի հետևանքով շուրջ 34 մարդ է մահացել։ Բքի հետևանքով տասնյակ նահանգներում արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ և ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Այս մասին հայտնել է USA Today-ը։

Մահացածները ԱՄՆ-ի 14 նահանգներից են։ Կանզաս, Կենտուկի, Միչիգան, Օհայո, Հարավային Կարոլինա և Նյու Ջերսի նահանգներից յուրաքանչյուրում մահացել է մեկ հոգի։ Արկանզաս, Մասաչուսեթս և Միսիսիպի նահանգներից յուրաքանչյուրում մահացել է երկու հոգի։