Foto

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայող է զոհվել

Արմավիրի մարզում ոստիկանության ծառայող է մահացել, կա վիրավոր, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ, ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։

Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։

Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։