«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը։ Աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման շրջանակներում։
Փորձագետները կգնահատեն ռադիոակտիվ թափոնների անվտանգ և հուսալի պահեստավորման հնարավորությունները Մեծամոր քաղաքի ԱԷԿ-ի տարածքում՝ մինչև 2036 թվականը շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման շրջանակներում։
Անհրաժեշտ ուսումնասիրությունների համալիրի կատարման արդյունքում տրվելու են համապատասխան եզրակացությունները ՌԱՕ պահոցի հետագա շահագործման հնարավորության և ժամկետների վերաբերյալ: