Foto

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Toyota»-ն ու «Setra» ավտոբուսը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։


Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Վեդի խոշորացված համայնքի Խոր վիրապի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Պետրոսյանի վարած «Setra» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Պետրոսյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։


Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Հ. Պետրոսյանի ուղևոր՝ Հոլանդիայի քաղաքացի 55-ամյա Ջուլիետա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։