Foto

Ռումինիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռումինիայում գրանցվել է այս տարվա ընթացքում երկրում ամենաուժեղ երկրաշարժը:

Այս մասին հայտնել է Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը։

Տեղեկատվության համաձայն՝ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Բուխարեստում, ինչպես նաև Բուլղարիայում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։