Երևանի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում, դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ,
այսօր հետաձգվեց Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանի բողոքի քննությունն ընդդեմ
ՔՊ-ի՝ «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի։
Հիշեցնենք, որ ներկայացված
հայցադիմումով Բագրատ Սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ
Լևոնյանին և «ՔՊ» կուսակցությանը՝ «Civic.am»-ինч հրապարակայնորեն, նույն եղանակովч
ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ Դավիթ Լևոնյանի դեպքում վերջինիս
ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, ՔՊ կուսակցության դեպքում՝
Civic.news յութուբյան ալիքում՝ հերքել հայցվորի վերաբերյալ հրապարակված հետևյալ
զրպարտություն համարվող փաստացի տվյալները «զբաղվում է հայրենավաճառությամբ,
փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է
միլիոնավոր դոլլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և
անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին,
ԿԳԲ-ի գորխակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է
իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում
ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
Այսօրվա նիստում պատասխանող
կողմը՝ Դավիթ Լևոնյանը և վերջինիս ներկայացուցիչ Արման Ներսիսյանը, առարկեցին դատական նիստի տեսանկարահանմանը։
Դավիթ Լևոնյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանы, լրագրողների հետ
զրույցում անդրադառնալով դատական նիստի լուսաբանման սահմանափակման դիրքորոշմանը,
նշեց, որ դա իրենց իրավունքն է, չեն ցանկանում կադրում երևալ։ Ներկայացուցչի խոսքով՝ հավանաբար մյուս նիստերին էլ
կառարկեն տեսանկարահանմանը։
Չափազանց տարօրինակ
է, որ Դավիթ Լևոնյանը, լինելով լրագրող, այնուամենայնիվ դեմ է հրապարակայնությանը,
թափանցիկությանը։ Ավելին՝ Լևոնյանը համապատասխան կամք կամ գուցե քաջություն
չունեցավ նիստից հետո դուրս գալ և պատասխանել իր լրագրող գործընկերների հարցերին։
Իր փոխարեն անհարմար դրության մեջ հայտնվեց ներկայացուցիչը, որը խուսափողական
պատասխաններ տվեց և հեռացավ։
Այն, որ Բագրատ Սրբազանի մասին տեղեկությունների զգալի մասը արդեն իսկ հերքված է ԱԱԾ-ի կողմից, որ իշխանական մեդիան ապացույցներ չի կարող ներկայացնել և, կարծես թե, հերքումն ու ներողությունը շուտով լրագրողի և լրատվամիջոցի կենսագրության մի մասն են կազմելու, հավանաբար, հասկանալի է նաև իրենց համար։
Գուցե ինքը՝ Դավիթ
Լևոնյանը, չի ցանկանում, որ գործընկերները ներկա լինեն իր արդարացումներին կամ էլ
գուցե անհարմար է զգում իր այն արարքի համար, որը քաղաքացիական օրենսգիրքը որակում
է «զրպարտություն, պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկատվություն» և
այլն։
Ոչ հավաստի
տեղեկատվության տարածումն արվել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը
վիժեցնելու նպատակով և, բնականաբար, դրա համար ընտրվեցին տարբեր իշխանական գործիքներ,
որոնց թվում, ի թիվս բազմաթիվ տեխնիկաների, նաև անձեր էին։
Հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայինч այնուամենայնիվ, փորձեցինք կապ հաստատել լրագրող գործընկերների հարցերից խուսափած Դավիթ Լևոնյանի հետ և լսել նրա տեսակետը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Հ․Գ․ Նկարտենք, որ CIVIC.am լրատվականը գտնվում է Սայաթ-Նովա 40 հասցեում, որտեղ տեղակայված է Նաև ՔՊ գրասենյանը։









