Foto

Թուրքիան BRICS-ին միանալու դիմում է ներկայացրել. Սպիտակ տան արձագանքը

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակը անդրադարձել է Թուրքիայի` BRICS-ին անդամակցության համար ներկայացված դիմումին։ «Ամերկայի ձայնի» թուրքերեն ծառայության հարցին ի պատասխան՝ խոսնակը նշել է. 

«ԱՄՆ-ը կարծում է, որ բոլոր երկրները կարող են ընտրել այն երկրներին ու խմբերին, որոնց հետ հարաբերություններ են հաստատել։  Ծրագրերի հետ կապված մենք ձեզ ուղղորդում ենք Թուրքիայի կառավարությանը»։


BRICS-ին միանալու համար ուղարկված պաշտոնական դիմումին անդրադարձել էր նաև պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, նշելով, որ  Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից, որի հետ համագործակցում է տարբեր հարցերի շուրջ: Այլ մեկնաբանություն պաշտոնյան չի արել:

Հավելենք, որ ամերիկյան «Bloomberg» պարբերականը հրապարակել էր լրատվական հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմում է ներկայացրել BRICS-ին միանալու համար։