Foto

Ամեն ինչ այլեւս շատ պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է ընդդեմ Հայաստանի. Պողոսյան

Երեկվա Փաշինյանի ասուլիսից հետո Ալիևը այլևս որևէ ջանք կարող է չգործադրել, ավելին` միջազգային բոլոր ճնշող կողմերին կարող է հանգիստ դրական պատասխան տալ, վստահ լինելով, որ Փաշինյանը անելու է այն, ինչ հենց Ալիևն է ցանկանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով Ալիեւը հանգիստ կարող է հայտարարել, որ եթե Երևանը պահանջի, կարտահանձնի, վստահ լինելով, որ Փաշինյանը անելու և խոսելու է այն, ինչ իրեն կասեն Ալիեւը, Հաջիևը, Բայրամովը, Էրդողանը կամ Ֆիդանը։

Նիկոլը անգամ հակառուս չի, ինչպես ներկայանում է, նա ընդամենը օգտագործում է հայ հասարակության մեծամասնության տգիտությունն ու ֆոբիաները։

Ամեն ինչ այլեւս շատ պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է ընդդեմ Հայաստանի»,-գրել է Պողոսյանը: