Foto

Անասունի նման մտնում են ներս ու ոչ մեկ պատասխան չի տալիս․ սևազգեստ կանայք փակել են Կառավարության մուտքերից մեկը․ տեսանյութ

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող սևազգեստ կանայք այսօր փակել էին կառավարության մուտքը։ Նրանք կառավարությունում հսկողություն իրականացնող ոստիկաններից պահանջում էին փակել մյուս մուտքերը, որպեսզի կառավարության անդամները հնարավորություն չունենան այլ մուտքերով դուրս գալ։

Մայրերն ակնալում են տեսնել շուրջ 15-17 տարի տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում զոհված երեխաների դեպքերի քննություն իրականացնելու համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին, Պաշտպանության նախարարին։

«Վաղը կլրանա իմ երեխու սպանության 17 տարին, որ մի պատկան մարմինը դուրս եկավ՝ պատասխան տվեց, ոչ մեկ պատասխան չի տվել։ Անասունի նման մտնում են ներս ու ոչ մեկ պատասխան չի տալիս»։

Նրանք նկատեցին կառավարության նիստից իջնող Կրրթության նախարարին, ով տեսնելով մուտքի մոտ բղավող կանանց՝ այլ մուտքով դուրս եկավ։ «Ինչի փախավ, ինքը մեզ պետք չի, բայց ինչի եկավ տեսավ, որ մենք էստեղ կանգնած ենք ու թողեց գնաց։ Սրանք ասում են՝ նախկիններն են մեզավոր՝ գնաք, նախկինները կպատժվեն, բայց առաջին մեղավորը սրանք են, սրանք ավելի վատն են, քան նախկինները»։