Foto

Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը չի բեկանվել․ փաստաբան

Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար։

Այս պահին ինձ մնում է միայն փաստել, որ եթերում «հետույք» բառն ասելու համար կալանավորված անձն Ամանօրն անցկացնելու է կալանավայրում»,- գրել է նա։