Foto

Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը

Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը։ ️ ️Այն ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Փաստաթուղթը հիմք է ստեղծում ազատ առևտրի գոտու ձևավորման համար։ Ներկայումս այն ընդգրկում է ապրանքների սահմանափակ անվանացանկը (367 սակագնային գիծ):  Փորձագիտական գնահատականների համաձայն՝համաձայնագրի գործողության շնորհիվ ռուս մատակարարները կկարողանան տարեկան մինչև 8 մլրդ ռուբլի տնտեսել Մոնղոլիայի շուկայում միջին տուրքերի կրճատման հաշվին՝ 6-ից մինչև 0,2 տոկոս: