Foto

Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը

Իրանը հայտարարում է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ ի պատասխան Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող հարձակումների։

Այդ մասին ասվում է Իրանի զինված ուժերի հրամանատարության շտաբի հայտարարության մեջ։

«Սա առաջին քայլն է՝ ի պատասխան հակառակորդի կողմից չկատարված պարտավորությունների։ Եթե ագրեսիան շարունակվի, կձեռնարկվեն հետագա քայլեր», — նշվում է Իրանի զինված ուժերի հրամանատարության շտաբի հայտարարության մեջ։

—00—ՍՊ