ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին՝ Իրանի հարցում մերժում ստանալուց հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հրաժարվել է ամերիկյան գործողության համար Իտալիայի օդանավակայանները տրամադրել Իրանի դեմ։
Թրամփի խոսքով՝ այժմ Մելոնին փորձում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ սեփական քաղաքական դիրքերն ամրապնդելու և վարկանիշը բարձրացնելու նպատակով։
«Ո՛չ, շնորհակալություն», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։









