Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը բելառուս զինվորականներին երկրից դուրս կռվելու հրաման չի տվել և երբեք չի տա։ Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։
«Մենք կպայքարենք միայն այն ժամանակ, երբ նրանք մեզ մոտ գան վատ դիտավորությամբ։ Այսքանը»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ «Բելառուսից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու հրամաններ չեն եղել և չեն լինելու»:









