Foto

Հայաստանի գինեգործության ոլորտում մեծ ստվեր և անբարեխիղճ մրցակցություն կա․ Ավագ Հարությունյան (տեսանյութ)

Հայկական լեռնաշխարհում արդեն մոտ 11,000 տարի զբաղվում են գինեգործությամբ, իսկ վերջին 5000-6000 տարվա ընթացքում այն որոշել է մեր՝ հայերիս ինքնությունը, այս մասին EconoMIX հաղորդման հեղինակ Սուրեն Պարսյանի հետ զրույցում ասել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

Ի՞նչ հնարավորություններ, մրցակցային առավելություն ունի հայկական գինեգործությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատ։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի մեծ ներուժ․ թեև երկրի տարածքը փոքր է, սակայն այն ունի հազարավոր տեղադրություններ, մոտ 500-ին հասնող աբորիգեն խաղողատեսակներ, որոնցից հարյուրավորները կտան և տալիս են համաշխարհային գոհարներ։

«Ունենք այն, ինչ չունի որևէ մեկը»,- ասում է նա՝ նշելով, որ հենց դրանով է առաջին հերթին Հայաստանի գինեգործությունն առանձնանում։

Ավագ Հարությունյանը նաև ասել է, որ Հայաստանի ներքին շուկայում կա ստվեր և անարդար մրցակցություն։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև։