Foto

Թրամփը հետաձգել է Իրանին լայնածավալ հարվածներ հասցնելու մասին որոշումը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ երևույթին, մինչև հաջորդ տարի հետաձգել է Իրանին լայնածավալ հարվածները վերսկսելու մասին որոշումը։

Reuters-ին տված հարցազրույցում, պատասխանելով նոր հարվածների հնարավորության մասին հարցին, Թրամփն ասել է. «Դե, դրա մասին ձեզ հետ կխոսեմ տարեսկզբից հետո։ Մենք ժամանակ ունենք»։

Նա համանման ժամկետներ է նշել նաև երկու այլ հարցազրույցներում։ «Կտեսնենք, թե ինչ կլինի հունվարի 1-ից հետո»,- Fox News-ին տված հարցազրույցում նշել է Թրամփը, իսկ Axios-ի և իսրայելական News 12-ի թղթակցին տված առանձին հարցազրույցում հավելել է. «Ես չեմ շտապում Իրանի վերաբերյալ որևէ որոշում ընդունել»։