Երիտասարդ մարզիկների աջակցության
«Մուրադյան» հիմնադրամի նախագահ Ռոման Մուրադյանն օրերս հանդես էր եկել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ մրցավարական կողմնակալ վերաբերմունքի դատապարտմամբ և կարծիք էր հայտնել, որ Հայաստանի իշխանություններն ու պատկան գերատեսչությունները պետք է պաշտպանեն մեր մարզիկների ձեռքբերումները: Մենք մի քանի հարց ուղղեցինք պարոն Մուրադյանին՝ այդ կապակցությամբ:
-Պարոն
Մուրադյան, Դուք
հայտարարեցիք, որ մեր
մարզիկների հաջողությունները պաշտպանելու համար պետական մակարդակով
համապատասխան աշխատանք պետք է
տարվի: Դրա նախադեպը նախկինում
եղե՞լ է Հայաստանում
կամ մի այլ
երկրում:
- Իհարկե
եղել են շատ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Այդ պրակտիկան այսօր էլ կա, ուղղակի պետք է հետևողական լինեն, ուրիշ գործերով չզբաղվեն: Դա իրենց գործառույթն է: Մենք էլ պետք է ուշադրության կենտրոնում պահենք այդ հարցերը: Ես կոչ եմ անում մեր բոլոր մեդալակաիր սպորտսմեններին, որ իրենք էլ հետևողական ու ակտիվ լինեն, նաև՝ իրենց սոցցանցերում դա լուսաբանեն, որպեսզի հասնենք արդարացի լուծման:
- Արթուր Ալեքսանյանի դեպքում որքա՞ն է
հավանականությունը, որ չեմպիոնական
տիտղոսը կվերադարձվի մեր մարզիկին:
- Եթե
լինի արդարադատություն, իսկ Լոզանի դատարանի պարագայում, կարծում եմ, պետք է որ այդպես կլինի, արդյունքի կհասնենք: Մենք ունեցել են նմանատիպ նախադեպ, երբ թուրք ըմբիշի մոտ խախտում էր արձանագրվել: Այն ժամանակ չեմպիոնական ոսկին վերադարձվեց ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանին:
- Այսպիսի երևույթները բացասական
ազդեցություն չեն ունենա՞ երիտասարդ
մարզիկների վրա, եթե արդարությունը
չվերականգնվի, և ի՞նչ
պետք է անել,
որ խուսափենք դրանից:
- Այո,
այսպիսի դեպքերը կարող են նեգատիվ ազդել երիտասարդ մարզիկների վրա, բայց մեր խնդիրն էլ հենց այն է, որ տեր կանգնենք մեր մարզիկների ձեռքբերումներին: Երիտասարդ սերունդը պետք է տեսնի, որ իր թիկունքում ուժ կա, ուժեղ պետական համարգ և մարմիններ, ակտիվ հասարակական աջակցություն կա: Ժողովրդական լեզվով ասած՝ հալալ քրտինքով վաստակած հաղթանակը չպետք է հենց այնպես գնա՝ կորի:
Նաև
այդ նպատակով է «Մուրադյան» հիմնադրամը ծավալում իր գործունեությունը: Հայ սպորտսմենների երիտասարդ սերնդի աջակցության համար մեր հիմնադրամը բազմաթիվ անվանական կրթաթոշակներ է սահմանել՝ մեր անվանի մարզիկների անունով, այդ թում՝ Արթուր Ալեքսանյանի անվամբ: Երիտասարդները պետք է դաստիարակվեն մեր հզոր մարզիկների օրինակով, ոգևորվեն նրանց հաղթանակներով և նոր սպորտային հաղթանակներ բերեն մեր երկրին ու ժողովրդին: