Foto

Նիկոլական արդարադատության վրա հույս դնել հնարավոր չէ, Գերասիմը քաղաքական հետապնդման է ենթարկվում. Մինասյան (տեսանյութ)

Այս գործն ի սկզբանե հստակ քաղաքական ուղղորդում է ունեցել․  առավել ևս  ամենաակտիվ հականիկոլական  և ազգային ուժերից մեկի ներկայացուցչի՝ Գերասիմ Վարդանյանի  նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում, և սա այդ դրվագներից մեկն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Պատահական չէ, որ Գերասիմին արդեն 3-րդ անգամ ձերբակալում են, իշխող ռեժիմը հասկանում է, որ միայն նման ձևով է հնարավոր  որոշակի ժամանակահատվածում փորձել լռեցնել, բայց դա էլ արդյունք չունի։ Այս գործն ի սկզբանե ամբողջությամբ սնանկ է,  իրավական անհեռանկար մի գործ, որտեղ փորձ է արվում Գերասիմ Վարդանյանին և մյուս պայքարողներին վերագրել  մի բան, որն իրականության հետ առնչություն չունի»,-ասաց նա: